ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Մեզ կեղծել են, ես մեզ չեմ ճանաչում

Մեզ կեղծել են, ես մեզ չեմ ճանաչում
08.12.2022 | 09:55

1988թ. երկրաշարժն անբուժելի վերք մնաց հայերի համար. ոչ մի վերականգնում, շինարարություն չի կարող փոխհատուցել այն կորուստն ու ցավը, որ բերեց ավերիչ երկրաշարժը:


Զուգահեռներ տանելով 1988թ դեկտեմբերի և 2022թ դեկտեմբերի միջև, կարելի է հանգել մեկ կարևոր արձանագրման. մեզ կեղծել են, փոխել են, սա մենք չենք:
1988թ Հայ ազգը գտնվում էր իր գաղափարական և ազգային զարթոնքի գագաթնակետին, ձևավորվել էր մեկ միասնական համազգային օրակարգ, և դա Արցախն էր, արցախյան շարժումը:


Բոլորս հիշում ենք, թե աղետի գոտի ժամանած ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին ինչպես դիմավորեցին երկրաշարժի գոտում ապրող հայերը. տասնյակ հազարավոր զոհերի, ավիրված շենքերի, դեռևս փլատակների տակ գտնվող հարյուրավոր մարմինների առկայության պայմաններում ցավից կուչ եկած մարդիկ Գորբաչովին հարցնում էին Արցախի մասին:
Իրենք գտնվելով աղետի մեջ, մտածում էին Արցախի մասին, արցախահայության անվտանգության մասին, ինչը ցնցումների մեջ գցեց ԽՍՀՄ ղեկավարությանը. դա նրանց աչքում անհնար էր, գերմարդկային ու գերբնական ուժ էր, որի դեմ չէր կարող կանգնել ոչ մի ոտիկան կամ զինվոր:


Իսկ ի՞նչ ունենք հիմա, 34 տարի անց, չեմ ցանկանում խոսել. շատ ծանր է ու ամոթալի: Մեզ չի սազում, մենք այդ ազգը չենք, մեզ կեղծել են, ինչ որ ֆեյք բան են ցույց տալիս, ում ես չեմ ճանաչում, չեմ ընդունում:
Հայը չի կարող բախտի քմահաճույքին ու թշնամու յաթաղանի տակ մենակ թողնել իր հայրենակցին, չի կարող հրաժարվել իր հողից, իր հայրենիքից, իր հաղթանակից, իր երեխաների արժանապատիվ ապագայից:


Մեզ կեղծել են, ինչպես կեղծել են մեր ներկան, մեր անցյալը, ինչպես կեղծում են մեր ապագան, կեղծում են մեզ:
Ու ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք դա թույլ ենք տալիս անել մեզ հետ:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 12424

Մեկնաբանություններ